ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Եթե մարդասիրական բնույթ ունի տվյալ հավաքը, գերիների հարցը պետք է լուծվի»․ Անդրանիկ Քոչարյան
12:48, 11.11.2024 | mamul.am
901 | 0

Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովը։ Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցն այսօր ԱԺ-ում լրագրողներն ուղղեցին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Նա ասաց, որ տեղեկություն չունի, սակայն կարծիք հայտնեց, որ գերիների հարցը պետք է միանշանակ լուծում ստանա․ «Կարծում եմ, որ գերիների հարցը պետք է լուծվի, եթե մարդասիրական հումանիտար բնույթ ունի տվյալ միջազգային հավաքը, այն պետք է առաջին հերթին իրացնի այն պահանջը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ արձանագրված է։ Կարծում եմ՝ գնալն էլ արժեք ունի, չգնալն էլ»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ գերիների հարցում առանց հանրայանացնելու պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն՝ ամբողջական լուծման հասնելու համար։ Նրա խոսքով ինքն անձամբ ևս զբաղվում է գերիների վերադարձի հարցով, նախկինում անգամ առաջարկով դիմել է Վեհափառին։

«Եթե մարդասիրական բնույթ ունի տվյալ հավաքը, գերիների հարցը պետք է լուծվի»․ Անդրանիկ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին