Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովը։ Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցն այսօր ԱԺ-ում լրագրողներն ուղղեցին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Նա ասաց, որ տեղեկություն չունի, սակայն կարծիք հայտնեց, որ գերիների հարցը պետք է միանշանակ լուծում ստանա․ «Կարծում եմ, որ գերիների հարցը պետք է լուծվի, եթե մարդասիրական հումանիտար բնույթ ունի տվյալ միջազգային հավաքը, այն պետք է առաջին հերթին իրացնի այն պահանջը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ արձանագրված է։ Կարծում եմ՝ գնալն էլ արժեք ունի, չգնալն էլ»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ գերիների հարցում առանց հանրայանացնելու պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն՝ ամբողջական լուծման հասնելու համար։ Նրա խոսքով ինքն անձամբ ևս զբաղվում է գերիների վերադարձի հարցով, նախկինում անգամ առաջարկով դիմել է Վեհափառին։ |
Բաժանորդագրվել լրահոսին