ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հիմա որևիցե մեկի քմահաճույքով ՊՊԾ անդամները զուգարանում մարդ չեն սպանում». Վահագն Ալեքսանյան
13:12, 11.11.2024 | mamul.am
1267 | 1

«Երկրի վարչապետի ընտանիքի անդամները ևս ենթակա են պետական պաշտպանության տակ գտնվելու: Եթե դա մեր քաղաքական դաշտում ոմանց մտահոգում է, ապա նախ և առաջ պետք չէր վարչապետի ընտանիքի անդամներին դարձնել թիրախի, ատելության խոսքի, ատելության սերմանման առարկա»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի արտահայտած այն մտքին, որ 30-ից ավելի ՊՊԾ ծառայող է ապահովել Աննա Հակոբյանի անվտանգությունը՝ բարեգործական ընթրիքի ժամանակ, ընդգծեց. «Այո՛, մասնավոր ընթրիք է կազմակերպվել՝ բարեգործական նպատակներով, որի ամբողջ շահույթը ուղղվելու է բարեգործությանը, և պետական պահպանության ծառայությունը պարտավոր է ապահովի էնտեղ ներկա գտնվող վարչապետի ընտանիքի անդամի անվտանգությունը»: Ալեքսանյանի խոսքով՝ ծառայության որակը, ծառայողների թե՛ մտավոր, թե՛ հոգեբանական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է: «2000-ականներին դեպք եղավ՝ նախագահի թիկնազորի անդամները զուգարանում մարդ սպանեցին: Ակնհայտ է, որ դրանից հետո հստակ փոփոխություններ են տեղի ունեցել, և որևիցե մեկի քմահաճույքով ծառայության անդամները զուգարաններում մարդ չեն սպանում»,- ասաց Ալեքսանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին