ԱԺ-ում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ լսումների ժամանակ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հարցն՝ ուղղված ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին հետևալն էր․ «2021 թվականի հունիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում հայտարարել էր, որ պատրաստ է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին հանձնել Ադրբեջանին գերիների դիմաց փոխանակման նպատակով։ Նույն գաղափարը նա կրկնել է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ԱԺ-ում, քննարկումների ժամանակ։ Ծնողի կողմից իր զավակներին քաղաքական նպատակներով օգտագործելու և նաև նրանց կյանքը վտանգելու գործողությունները ձեր կողմից արդյո՞ք դատապարտվել են։ Խոսքը գործադիր իշխանության ղեկավարի մասին է, որի գործողությունները կարող են քարոզչական իմաստ ունենալ։ Ասենք, օրինակ համայնքի ընտրության ժամանակ ավագանու անդամի թեկնածուներից մեկն ասի, որ ինքը պատրաստ է իր որդուն զոհել հանուն համայնքի։ Այդ երևույթի նկատմամբ դուք ի՞նչ վերաբերմունք ունեք»։ |
Բաժանորդագրվել լրահոսին