ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Համակարգի թանկացումն անգամ արվում է գրագիտության լուրջ դեֆիցիտով»․ Վահագն Սարոյան
17:18, 11.11.2024 | mamul.am
1356 | 0

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բազմակի օգտագործման ժետոններն էին էժան նստո՞ւմ մետրոպոլիտենի համար, թե՞ մեկանգամյա QR կոդով թղթերը, այն պարագայում, որ ամեն օր մետրոյի յուրաքանչյուր կայարան ամեն 3 րոպեն մեկ ՄԻՋԻՆՈւՄ 100 մարդ է մտնում:
Մաթեմատիկան թողնում եմ ձեզ, բայց տրամաբանությունը կորում ա, արդեն գոյություն ունեցող ժետոնից հրաժարվելու մասով:
Հակադարձողները կասեն նոր համակարգ է ներդրվում և այլն, բայց միևնույն է, անգամ այդ նոր համակարգի պարագայում քիչ ծախսով մեծ շահույթ ստանալուց հրաժարվելը բերելու է թանկացման: Պետությունը համակարգի նկատմամբ ունի աշխատացնողի և շահույթ ստացողի դերակատարում, չհաշված` պատասխանավությունն ու անվտանգությունը, դոտացիան էլ ձեզ նվեր:
Այս պարագայում արդեն համակարգի թանկացումն անգամ արվում է գրագիտության լուրջ դեֆիցիտով»:

Աղբյուրը` Վահագն Սարոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին