ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Դուք ինձ որպես կին անձնապես թիրախավորել եք»․ Անահիտ Մանասյանը՝ Էդգար Ղազարյանին
14:00, 11.11.2024 | mamul.am
2074 | 0

«Դուք այն մարդն եք, ով ինձ անձնապես թիրախավորել է որպես կին, օրինակ՝ իմ արտաքին հատկանիշների և այլ հանգամանքների արդյունքում։ Միգուցե այս հանգամանքներն են պատճառ դարձել, որ չեք կարողացել պատկերացում կազմել՝ լավ իրավաբան եմ, թե՝ վատ»,- ԱԺ-ում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ լսումների ժամանակ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին՝ ի պատասխան նրա համապատասխան դիտարկմանը։ «Ես ոչ միայն Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկն եմ, այլ Հայաստանի իրավագիտության ոլորտը, մասնավորապես սահմանադրական իրավունքի ոլորտը, միջազգային ասպարեզ հանած այն գիտնականն եմ, որի հետ ՀՀ-ում չի կարող համեմատվել որևէ երիտասարդ գիտնական»,- ասաց Մանասյանը։

«Դուք ինձ որպես կին անձնապես թիրախավորել եք»․ Անահիտ Մանասյանը՝ Էդգար Ղազարյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին