«Դուք այն մարդն եք, ով ինձ անձնապես թիրախավորել է որպես կին, օրինակ՝ իմ արտաքին հատկանիշների և այլ հանգամանքների արդյունքում։ Միգուցե այս հանգամանքներն են պատճառ դարձել, որ չեք կարողացել պատկերացում կազմել՝ լավ իրավաբան եմ, թե՝ վատ»,- ԱԺ-ում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ լսումների ժամանակ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին՝ ի պատասխան նրա համապատասխան դիտարկմանը։ «Ես ոչ միայն Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկն եմ, այլ Հայաստանի իրավագիտության ոլորտը, մասնավորապես սահմանադրական իրավունքի ոլորտը, միջազգային ասպարեզ հանած այն գիտնականն եմ, որի հետ ՀՀ-ում չի կարող համեմատվել որևէ երիտասարդ գիտնական»,- ասաց Մանասյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին