ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Դուք էիք համակարգում օգնությունն Արցախին հասցնելու նախաձեռնությունը, որն այդպես էլ տեղ չհասավ»․ Էդգար Ղազարյանը՝ Վահան Կոստանյանին
14:12, 11.11.2024 | mamul.am
1289 | 0

«Ես հիշում եմ, որ Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ պահելու ժամանակ դուք էիք համակարգում մարդասիրական օգնությունն Արցախին հասցնելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը, որն այդպես էլ տեղ չհասավ»,- այսօր երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին նշեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը՝ դիմելով փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին։

Խորհրդարանական լսումները նախագահող ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հորդորեց հարցերը տալ և պատասխանները հնչեցնել միայն քննարկվող թեմայի շրջանակներում։ «Ձեր կողմից բարձրացված հարցերի պատասխանները բազմիցս հնչել են, հաշվի առնելով այս լսումները նախագահողի՝ պարոն Բաքոյանի հորդորը՝ մնալ թեմայի շրջանակներում, ընդամենը կնշեմ, որ ազգային զեկույցում տեղ են գտնելու մեր գնահատկանները երեխաների իրավունքների պաշտպանության առկա մարտահրավերների վերաբերյալ, այդ թվում ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների»,- նշեց Կոստանյանը։

«Դուք էիք համակարգում օգնությունն Արցախին հասցնելու նախաձեռնությունը, որն այդպես էլ տեղ չհասավ»․ Էդգար Ղազարյանը՝ Վահան Կոստանյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին