Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ֆեյսբուքյան գրառումը․ «1-ը` հուլիս ամսին, 2-ը` նոյեմբերի 10-ին․ Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջան, երբ դուք չորս ամիսների ընթացքում անտարբերություն դրսևորելով ոչինչ չեք ձեռնարկում, քաղաքացիները ստիպված այսպիսի ժամանակավոր լուծում են տալիս, բայց այս միջոցը օրվա մութ ժամերին կարող է վտանգավոր լինել և վթարի պատճառ դառնալ։ 2024 թվականի բյուջեից 3.7 մլրդ դրամ հատկացվել է ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման և պահպանման համար։ Կան հասցեներ, որտեղ անորակ աշխատանք կատարելու պատճառով, նույն վայրում երկու, երեք անգամ քանդում և նորից ասֆալտապատում եք իրականացնում, այնինչ մի ուրիշ տեղ չորս ամիս հետո նույն փոսը դեռ մնում է։ |
Բաժանորդագրվել լրահոսին