ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ի՞նչ իրավունքով են քաղաքական նպատակներով լուսանկարներ տարածում անպաշտպան երեխաների հետ»․ Էդգար Ղազարյան
16:00, 11.11.2024 | mamul.am
1706 | 0

ԱԺ-ում երեխաների իրավունքների վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանից հետաքրքվեց, թե 2023 թվականի դեկտեմբերին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ գլխավոր դատախազի, ՄԻՊ-ի, ԿԳՄՍ նախարարի ուղեկցությամբ ի՞նչ իրավունքով է այցելել Խարբերդի մասնագիտացված մանկատուն. «Ո՞վ է իրավունք տվել, իրենց պաշտոնական լիազորություններով այդ հաստատության հետ որևէ առնչություն չունեցող անձանց մուտք գործել հատուկ նշանակության տարածք, շփվել անպաշտպան, ծնողական խնամքից դուրս գտնվող երեխաների հետ, և քաղաքական նպատակով տարածել այդ լուսանկարներն ու տեսանյութերը»,- հարցրեց Ղազարյանը՝ հետաքրքվելով, թե արդյո՞ք բոլորի առջև նախարարությունը պատրաստ է բացել այդ հաստատությունների դռները։
«Մեր հաստատությունները բաց են, փակ տիպի չեն։ Դրանք բանտային խցեր չեն, հաստատություններ են՝ տան սկզբունքով, որտեղ երեխաները կարող են հյուրընկալել ցանկացած մեկի, ով այդ պահին չունի վիրուսային վարակ։ Դուք էլ, եթե ամուսնացած եք, ձեր կնոջ հետ կարող եք այցելել երեխաներին»,- պարզաբանեց փոխնախարարը։ Արձագանքելով՝ Ղազարյանը հեգնեց․ «Իսկ եթե Ադրբեջանի գլխավոր դատախազը ցանկություն հայտնի, կթողնե՞ք այցելի Խարբերդի մանկատուն»։
«Խնդրում եմ քննարկումը պահել ադեկվատության շրջանակներում»,- արձագանքեց փոխնախարարը։

«Ի՞նչ իրավունքով են քաղաքական նպատակներով լուսանկարներ տարածում անպաշտպան երեխաների հետ»․ Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
Կարդալ
12:08, 02.12.2024
1109 | 0
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին