ԱԺ-ում երեխաների իրավունքների վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանից հետաքրքվեց, թե 2023 թվականի դեկտեմբերին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ գլխավոր դատախազի, ՄԻՊ-ի, ԿԳՄՍ նախարարի ուղեկցությամբ ի՞նչ իրավունքով է այցելել Խարբերդի մասնագիտացված մանկատուն. «Ո՞վ է իրավունք տվել, իրենց պաշտոնական լիազորություններով այդ հաստատության հետ որևէ առնչություն չունեցող անձանց մուտք գործել հատուկ նշանակության տարածք, շփվել անպաշտպան, ծնողական խնամքից դուրս գտնվող երեխաների հետ, և քաղաքական նպատակով տարածել այդ լուսանկարներն ու տեսանյութերը»,- հարցրեց Ղազարյանը՝ հետաքրքվելով, թե արդյո՞ք բոլորի առջև նախարարությունը պատրաստ է բացել այդ հաստատությունների դռները։ |
Բաժանորդագրվել լրահոսին