Ադրբեջանական Minval-ը գրում է, որ Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովը, որին մասնակցելու համար ժամանել են մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ: «Համաժողովը մեկնարկել է, սակայն Երևանը ձգձգում է մասնակցության հետ կապված որոշումը»,- գրում է լրատվամիջոցը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ փոխնախարարի այսօրվա հայտարարությանը: Հիշեցնենք՝ Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցին Վահան Կոստանյանն ասել էր՝ «դեռ վերջնական որոշում չունենք»: |
Բաժանորդագրվել լրահոսին