ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ինձ թվում է՝ այս շաբաթ տեսանելի ինչ-որ բան կունենանք». Սարգիս Արզումանյան
16:12, 11.11.2024 | mamul.am
1602 | 0

«3 օր առաջ մեր փաստաբանը մեր գործերով եկել էր ոստիկանություն, քննիչն ասել է, որ ձեր անձնակազմին՝ անուններ է նշել, խնդրում ենք երկուշաբթի ներկայանալ: Թե ինչի համար են կանչել, չգիտենք: Մեզ պատշաճ չեն ծանուցել, բայց եկել ենք, որ հասկանանք»,- Քննչական կոմիտեի մոտ ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը: Արզումանյանը նշեց, որ 5-րդ օրն է, ինչ «Գոյ» թատրոնի մուտքի մոտ նստացույց են իրականացնում: «Ինձ թվում է՝ այս շաբաթ տեսանելի ինչ-որ բան կունենանք, որովհետև մենք ավելի մարտական ենք, օր-օրի անելիքներ ու սպասելիքներ կան: Հուսամ՝ մի րոպե շուտ էդ մարդիկ էլ չեն ուզի փրփուրներից կախվելով, օրենքներ խախտելով իրենց փորձեն փրկել: Մի րոպե շուտ կասեն՝ լավ, ամեն դեպքում դուք ճիշտ էիք»:

Հիշեցնենք՝ այս տարվա մարտին կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը լուծարվել է՝ միավորվելով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ»-ի անձնակազմը որոշումը վիճարկել է դատարանում և սպասում են վճռին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին