«Հիշեք, երբ 2018 թվականին այս մարդիկ գալիս էին իշխանության, ինչ մթնոլորտ էր տիրում Հայաստանի տարբեր քաղաքների փողոցներում, ինչ սպասումներով էին դուրս եկել փողոց։ Նիկոլ Փաշինյանը մի առիթով արձանագրել է, որ այդ իրադարձության հիմնական շարժիչ ուժն ու մասնակիցները եղել են երխաներն ու երիտասարդները»,- ԱԺ-ում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հրավիրված լսումների ավարտին իր ելույթում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը․ «Այո՛, այդպես էր, հիմնականում դպրոցների ավարտական դասարանների աշակերտներն էին և ուսանողներ։ Նրանց մի մասը հիմա «Եռաբլուր»-ում է։ Ընդամենը երկու տարի տևեց, որ «Կեցցեն մեր երեխաները, որ պետք է ապրեն ազատ, հզոր, երջանիկ Հայաստանում»-ը դառնա «Կեցցեն մեր զոհերը»։ Եվ ումի՞ց ենք մենք ակնկալում, որ պետք է պաշտպանեն մեր քաղաքացիների, մեր երեխաների իրավունքները։ |
Բաժանորդագրվել լրահոսին