ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
««Կեցցեն մեր երեխաները, որ պետք է ապրեն ազատ, հզոր, երջանիկ Հայաստանում»-ը երկու տարում դարձավ «Կեցցեն մեր զոհերը»»․ Էդգար Ղազարյան
16:24, 11.11.2024 | mamul.am
1106 | 0

«Հիշեք, երբ 2018 թվականին այս մարդիկ գալիս էին իշխանության, ինչ մթնոլորտ էր տիրում Հայաստանի տարբեր քաղաքների փողոցներում, ինչ սպասումներով էին դուրս եկել փողոց։ Նիկոլ Փաշինյանը մի առիթով արձանագրել է, որ այդ իրադարձության հիմնական շարժիչ ուժն ու մասնակիցները եղել են երխաներն ու երիտասարդները»,- ԱԺ-ում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հրավիրված լսումների ավարտին իր ելույթում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը․ «Այո՛, այդպես էր, հիմնականում դպրոցների ավարտական դասարանների աշակերտներն էին և ուսանողներ։ Նրանց մի մասը հիմա «Եռաբլուր»-ում է։ Ընդամենը երկու տարի տևեց, որ «Կեցցեն մեր երեխաները, որ պետք է ապրեն ազատ, հզոր, երջանիկ Հայաստանում»-ը դառնա «Կեցցեն մեր զոհերը»։ Եվ ումի՞ց ենք մենք ակնկալում, որ պետք է պաշտպանեն մեր քաղաքացիների, մեր երեխաների իրավունքները։
Մեկ տարի է անցել, երբ Արցախը գտնվում էր տոտալ շրջափակման մեջ։ Այն Արցախը, որի անվտանգությունը երաշխավորելու պարտավորություն էր ստանձնել ՔՊ-ն իր նախընտարկան ծրագրում․․․ Երեխաները չունեին սնունդ, չունեին բուժօգնություն ստանալու հնարավորություն, և ի՞նչ վերաբերմունք ուներ նրանց կյանքի անվտանգությունը ստանձնած իշխանությունը՝ զրո»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ մեկ ձև կա փրկության՝ «շառլատան ու թշնամուն ծառայող իշխանություններին օր առաջ վռնդելը»։

««Կեցցեն մեր երեխաները, որ պետք է ապրեն ազատ, հզոր, երջանիկ Հայաստանում»-ը երկու տարում դարձավ «Կեցցեն մեր զոհերը»»․ Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին