«Ի՞նչ քրեական գործ, ասում եք՝ ձեր քրեական գործ, 40 հատ քրեական գործ կա, ո՞ր մեկը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նորություն կա իր քրեական գործից: Անդրադառնալով դիտարկմանը, որ խոսքը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հնչած հայտարարությունների մասին է, պատգամավորն ասաց, որ դեռ տեղեկատվություն չունի: Հիշեցմանը, որ հայտարարել էր՝ եթե Արգիշտի Քյարամյանը անուններ չտա և չասի, թե ով է իրեն զանգել իր անունից, նա սրիկա ու ստախոս է, և հարցին՝ Քյարամյանն անուններ չի տվել, կարելի՞ է պնդել, որ նա սրիկա ու ստախոս է, Աղազարյանն արձագանքեց. «Դա ձեր գնահատականն է, պարոն Քյարամյանը որոշակի պարզաբանումներ տվել է»: |
Բաժանորդագրվել լրահոսին