ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Գլխավոր դատախազից պահանջելու ենք հրապարակավ ներողություն խնդրել Նարեկ Մալյանից»․ Տիգրան Աթանեսյան
16:42, 11.11.2024 | mamul.am
1280 | 0

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Չաուշեսկուների» հայտնի գործով Նարեկ Մալյանը արդարացվել էր դեռևս 2023 թվականին՝ առաջին ատյանի դատարանի կողմից: Վերաքննիչ քրեական դատարանը արդարացումը թողել էր ուժի մեջ, իսկ այսօր ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, այսինքն՝ արդարացման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Գլխավոր դատախազից, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 164 հոդվածի, պահանջելու ենք հրապարակավ ներողություն խնդրել Նարեկ Մալյանից՝ ապօրինի քրեական հետապնդման համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին