Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է COP29-ում Ադրբեջանի նախագահության կապակցությամբ և հաջողություն մաղթել այս հարցում։ Ընդգծելով ՄԱԿ-ի քարտուղարության և ադրբեջանական պատվիրակության սերտ համագործակցությունը՝ Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է լիարժեք աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հաջող նախագահությանը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ կմասնակցի նաև առաջիկայում կայանալիք` G20 միջոցառմանը և JOP-ի փակման արարողությանը։ Զրույցի ընթացքում նշվել է, որ СОР-ի այս տարվա օրակարգում ներառված էր ֆինանսական նպատակների թեման։ Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարբեր երկրների միջև կոնսենսուս գտնելու և համերաշխության հասնելու ուղղությամբ։ Հանդիպմանը ընդգծվել է կլիմայի գլոբալ փոփոխության թեմայի կարևորությունը, նշվել է, որ կլիմայի փոփոխության թեման հանդիսանում է «Ապագա գագաթնաժողովի» և ՄԱԿ-ի այլ փաստաթղթերի հատկապես առաջնահերթ խնդիրներից մեկը։ |
Բաժանորդագրվել լրահոսին