ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
14-ամյա աշակերտը գլխի վնասվածքով դպրոցից տեղափոխվել է հիվանդանոց
21:54, 11.11.2024 | mamul.am
3209 | 0

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա, որը հայտնել է, որ դպրոցում վայր է ընկել։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը «Ուսում» դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ է։
Պարզվել է նաև, որ նա նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, դպրոցում դասամիջոցի ժամանակ պտտաձողի վրա կատարել է վարժություն, սակայն, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել և ստացել «սուր զուգակցված, փակ գանգուղեղային, ողնաշար-ողնուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» մարմնական վնասվածք, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին