ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
68-ամյա տղամարդու սպանության վարույթով ձերբակալվել է Նոր Դվին բնակավայրի 56-ամյա բնակիչը
22:00, 11.11.2024 | mamul.am
1404 | 0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ 2024թ․ նոյեմբերի 10–ին 68-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 20:10-ին, շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Աէրացիա թաղամաս, որտեղ գործող սուպերմարկետի դիմաց՝ փողոցում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել է սպանված տղամարդու ինքնությունը, ում գլխի հետին գագաթային հատվածում հայտնաբերվել է արնանման հետքով վնասվածք։ Համաձայն դատաբժիշկ-փորձագետի հայտարարության՝ վնասվածքը առաջացել է բութ առարկայի ներգործության հետևանքով:

Իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի Նոր Դվին բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1968թ․։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ նոյեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Շենգավիթ վարչական շրջանում գործող սուպերմարկետի մոտ 68 և 56-ամյա տղամարդկանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս փայտե մահակով հարվածել է 68-ամյա տղամարդու գլխին և հեռացել դեպքի վայրից։ Հարվածի արդյունքում ստացած մարմնական վնասվածքից տղամարդը մահացել է։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Նոր Դվին բնակավայրի բնակիչը ձերբակալվել է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին