ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Հին Արևելքի հնագույն տաճարական կառույցներից մեկը` Մոխրաբլուրը, կառուցվել է մթա. 3000 թվականին
02:12, 12.11.2024 | mamul.am
1338 | 0

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց հնագույնը
Մոխրաբլուր, Արմավիրի մարզ
Հին Արևելքի հնագույն տաճարական կառույցներից մեկը
Մոխրաբլուրը կառուցվել է մթա. 3000 թ.։ Վաղ բրոնզեդարյան արհեստական բլուր-բնակատեղին գտնվում է Վաղարշապատից 4 կմ հարավ, Քասաղ գետի հին հունի ձախ ափին։ Տարածքը՝ մոտ 3,5 հա։
Այն լքվել մ․թ․ա․ III հազարամյակի կեսին, սակայն բնակությունը վերահաստատվել է վաղ երկաթի դարում (մ․թ․ա․ II հազարամյակի վերջ, I-ի սկիզբ), նորից դադարել և կյանքի կոչվել միայն հելլենիստական դարաշրջանում։
Բնակիչները Քասաղ գետի հունը հատել են երկար պատվարով՝ ստեղծելով հիդրոտեխնիկական բարդ կառույց։ Արհեստների զարգացումը սերտորեն կապված է եղել բրոնզի մշակման հետ։ Մ․թ․ա․ III հազարամյակի 1-ին կեսով թվագրվող շերտերից հայտնաբերվել են հնոց-ձուլարան, հալոցներ, զենքեր ձուլելու քարե կաղապարներ, բրոնզե իրեր, կավանոթների հազարավոր նմուշներ։
Դրանցից շատերը զարդարվել են բարդ հորինվածքներով։ Պաշտամունքի զանազան իրերը (զոհարաններ, օջախներ, մոգական արձանիկներ և այլն), կերպարվեստի այլ առարկաներն ու տաճարի ճարտարապետությունը պատկերացում են տալիս բնակիչների հոգևոր կյանքի, պաշտամունքների վերաբերյալ։
Պաշտվել են ցուլը, օջախը, ջուրը, երկինքը, քարը, արագիլը և այլն։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի 2-րդ քառորդում Մոխրաբլուրի երկրագործական դրացիական համայնքն էր՝ բաղկացած հիմնականում մեծ ընտանիք գերդաստաններից
Մոխրաբլուրի բնակավայրը և տաճարը պեղվել է երջանկահիշատակ հնագետ՝ Գ. Արեշյանի կողմից»։

Հին Արևելքի հնագույն տաճարական կառույցներից մեկը Մոխրաբլուրը կառուցվել է մթա. 3000 թվականին
Հին Արևելքի հնագույն տաճարական կառույցներից մեկը Մոխրաբլուրը կառուցվել է մթա. 3000 թվականին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին