Աֆղանստանից ժամանած պատվիրակությունը երկուշաբթի ժամանել է Բաքու՝ մասնակցելու COP29 կլիմայական համաժողովին, հայտնում է Associated Press-ը։ Զեկույցում նշվում է, որ Աֆղանստանի ներկայացուցիչներն առաջին անգամ են մասնակցում նման միջոցառմանը 2021 թվականին թալիբների իշխանության գալուց հետո։ Պատվիրակությունը գլխավորում է շրջակա միջավայրի պահպանության համար պատասխանատու գործակալության ղեկավար Մաթուիլ Հակ Խալին, ով AP-ին ասել է, որ Աֆղանստանը գլոբալ տաքացումից ամենավատ տուժած երկրներից մեկն է։ Նրա խոսքով՝ Աֆղանստանն աջակցության կարիք ունի՝ հաղթահարելու կլիմայի փոփոխության հետևանքները՝ երաշտ ու ջրհեղեղներ։ Նա շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին բանակցությունների հրավերի համար: |
Բաժանորդագրվել լրահոսին