«Հայաստան համահայկական հիմնադրամին ուղարկված գումարները` Արցախի պաշտպանության համար, տեղ չեն հասել: Հիմա բացատրեմ` որտեղ են»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը: «Բարսեղ Բեգլարյան` Ֆլեշի Բարսեղ` Սերժ Սարգսյանի դրամապանակ... Ինչ քրեական հոդված ասես, նրա վրա կարար լիներ, սակայն մինչև հիմա բարգավաճում է: Պարզվում է` նա Արցախի կառավարությունից 2021թ. հունվարին ստացել է 600 միլիոն դրամի փոխհատուցում, որ, իբրև թե, նա Ֆիզուլիում ունեցել է բենզալցակայան, որը ադրբեջանցիները պայթեցրել են, ու Ֆլեշի Բարսեղը կրել է ֆինանսական վնաս: Արայիկ Հարությունյանն է տվել, այն պարագայում, երբ որ հազարավոր արցախցիներ հացին կակա են ասում, բժշկի գնալու փող չունեն: Հարց եմ տալիս արցախցիներին` Կարմիր Շուկա-Հադրութ-Մարտունի խաչմերուկում «Ֆլեշ»-ի բենզալցակայան կամ առհասարակ բենզալցակայան եղե՞լ է: Ոչ, չի եղել: Այսինքն, մարդ ինչ կարգի *** պիտի լինի, որ չունեցած բենզալցակայանի դիմաց Արցախի կառավարությունից մի այդքան փոխհատուցում ստանա: Սրա մասին գիտեն բոլոր ուժային կառույցների ղեկավարները, բայց լռում են»,- ասաց Ղուկասյանը: Առավել մանրամասն` տեսանյութում: |
Բաժանորդագրվել լրահոսին