ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Արցախի կառավարությունը Բարսեղ Բեգլարյանին տվել է 600 միլիոն դրամ` չեղած բենզալցակայանի կորստի համար». Վարդան Ղուկասյան
00:06, 12.11.2024 | mamul.am
5532 | 1

«Հայաստան համահայկական հիմնադրամին ուղարկված գումարները` Արցախի պաշտպանության համար, տեղ չեն հասել: Հիմա բացատրեմ` որտեղ են»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը:

«Բարսեղ Բեգլարյան` Ֆլեշի Բարսեղ` Սերժ Սարգսյանի դրամապանակ... Ինչ քրեական հոդված ասես, նրա վրա կարար լիներ, սակայն մինչև հիմա բարգավաճում է: Պարզվում է` նա Արցախի կառավարությունից 2021թ. հունվարին ստացել է 600 միլիոն դրամի փոխհատուցում, որ, իբրև թե, նա Ֆիզուլիում ունեցել է բենզալցակայան, որը ադրբեջանցիները պայթեցրել են, ու Ֆլեշի Բարսեղը կրել է ֆինանսական վնաս: Արայիկ Հարությունյանն է տվել, այն պարագայում, երբ որ հազարավոր արցախցիներ հացին կակա են ասում, բժշկի գնալու փող չունեն:

Հարց եմ տալիս արցախցիներին` Կարմիր Շուկա-Հադրութ-Մարտունի խաչմերուկում «Ֆլեշ»-ի բենզալցակայան կամ առհասարակ բենզալցակայան եղե՞լ է: Ոչ, չի եղել: Այսինքն, մարդ ինչ կարգի *** պիտի լինի, որ չունեցած բենզալցակայանի դիմաց Արցախի կառավարությունից մի այդքան փոխհատուցում ստանա: Սրա մասին գիտեն բոլոր ուժային կառույցների ղեկավարները, բայց լռում են»,- ասաց Ղուկասյանը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին