ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Արայիկ Հարությունյանը Գագիկ Ծառուկյանին Արցախի բյուջեից տվել է 10 միլիոն դոլար ու գնել տրակտորների խանութ». Վարդան Ղուկասյան
00:18, 12.11.2024 | mamul.am
4061 | 1

ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը շարունակում է Արցախի «վաճառքի» մասին բացահայտումները. «Գագիկ Ծառուկյանը պայմանավորվում է Արայիկ Հարությունյանի հետ: Վերջինը Ծառուկյանին տալիս է 10 միլիոն դոլար, նրա համար, որ, իբրև թե, Ջաբրայիլում Ծառուկյանն ունեցել է 10 միլիոն դոլարի սպիրտ, որը մնացել է թուրքերին: Այնտեղ ոչ կոնյակի գործարան կար, ոչ մի բան, էդքան սպիրտ քեզ որտեղի՞ց էր այնտեղ:
Դրա դիմաց Արայիկ Հարությունյանը ձեռք է բերում Գագիկ Ծառուկյանի` բելառուսական տրակտորների խանութը` Կարեն Շահրամանյանի անունով:

Ի՞նչ է կատարվում: Արցախի կառավարությունից դուրս է գրվում 10 միլիոն դոլար` իբև թե փոխհատուցում, իրականում Արցախի բյուջեի հաշվին Արայիկ Հարությունյանը գնում է տրակտորների խանութ Գագիկ Ծառուկյանից»,- ասում է նա:

Ղուկասյանը պնդում է, որ այդ գումարները յուրացվել են «Հայաստան համահայկական հիմնադրամից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին