ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը շարունակում է Արցախի «վաճառքի» մասին բացահայտումները. «Գագիկ Ծառուկյանը պայմանավորվում է Արայիկ Հարությունյանի հետ: Վերջինը Ծառուկյանին տալիս է 10 միլիոն դոլար, նրա համար, որ, իբրև թե, Ջաբրայիլում Ծառուկյանն ունեցել է 10 միլիոն դոլարի սպիրտ, որը մնացել է թուրքերին: Այնտեղ ոչ կոնյակի գործարան կար, ոչ մի բան, էդքան սպիրտ քեզ որտեղի՞ց էր այնտեղ: Ի՞նչ է կատարվում: Արցախի կառավարությունից դուրս է գրվում 10 միլիոն դոլար` իբև թե փոխհատուցում, իրականում Արցախի բյուջեի հաշվին Արայիկ Հարությունյանը գնում է տրակտորների խանութ Գագիկ Ծառուկյանից»,- ասում է նա: Ղուկասյանը պնդում է, որ այդ գումարները յուրացվել են «Հայաստան համահայկական հիմնադրամից»: |
Բաժանորդագրվել լրահոսին