Ֆեյսբուքյան ուղիղ եթերով ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը շարունակում է բացահայտել «Արցախի վաճառքի մանրամասները»: «2020-ին, երբ սկսվում է պատերազմը, Աննա Հակոբյանը գնում է Արցախ, հանդիպում է Արայիկ Հարությունյանին ու ասում, որ «Ղ-Տելեկոմ»-ը պիտի վերցնենք: Պետականացման պատրվակով նրանք սեփականատեր լիբանանահայ Պիեռ Ֆատուշին տալիս են 500 միլիոն դոլար, գնում «Ղ-Տելեկոմ»-ը: Պատերազմից հետո Աննան վերցնում է Եսայան եղբայրներին ու գնում Արցախ, որտեղ նրանք վերցնում են բջջային օպերատորը: 2023 թվականին Արցախի ժողովրդին Արցախից վտարելուց հետո ՀՀ-ն Աննա Հակոբյանի միջնորդությամբ 500 միլիոն դոլար փոխհատուցում է տալիս Եսայան եղբայրներին` որպես կորուստի փոխհատուցում: Պայմանն է լինում, որ ***-ը` Աննա Հակոբյանն ու Արայիկ Հարությունյանը պետք է դառնան բաժնետեր TeamTelecom-ում: Բնականաբար, Եսայան եղբայրները համաձայնում են, 500 միլիոն դոլարը ՀՀ-ի բյուջեից ստանում են: Բայց հիմա ո՞նց գրանցեն Աննային` որպես բաժնետեր: Օգնության է գալիս Արայիկ Հարությունյանը և ասում է` բաժնետեր ձեզ գրանցելու համար ինչ ենք անում` «Կապավոր» ՍՊԸ-ի տնօրեն Արման Հակոբջանյանի (նա ամիսը 10 հազար դոլար ՀՀ-ից ուղարկում է Բաքու` Արայիկ Հարությունյանի ադրբեջանցի փաստաբանին) ու «Քարավան» ՍՊԸ-ի տնօրեն Ասֆալտի Հակոբի անունով: Բայց իրականում սրանց հետևը կանգնած է Աննա Հակոբյանը: Այսինքն ՀՀ-ի բյուջեից մեկ միլիարդ դոլար պրոստը գնաց միայն «Ղ-Տելեկոմը» լվանալու, աղալու, հանձնելու համար: Բա սենց բաների համար են արտասահմաններից վարկ վերցնում, որովհետև բյուջեն գմփացրել են»,- ասել է Վարդան Ղուկասյանը: Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |
Բաժանորդագրվել լրահոսին