ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Աննա Հակոբյանը ՀՀ բյուջեից 1 միլիարդ դոլար է ծախսել` «Ղ-Տելեկոմ»-ը լվանալու համար». Վարդան Ղուկասյան
01:30, 12.11.2024 | mamul.am
7572 | 1

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը շարունակում է բացահայտել «Արցախի վաճառքի մանրամասները»:

«2020-ին, երբ սկսվում է պատերազմը, Աննա Հակոբյանը գնում է Արցախ, հանդիպում է Արայիկ Հարությունյանին ու ասում, որ «Ղ-Տելեկոմ»-ը պիտի վերցնենք: Պետականացման պատրվակով նրանք սեփականատեր լիբանանահայ Պիեռ Ֆատուշին տալիս են 500 միլիոն դոլար, գնում «Ղ-Տելեկոմ»-ը: Պատերազմից հետո Աննան վերցնում է Եսայան եղբայրներին ու գնում Արցախ, որտեղ նրանք վերցնում են բջջային օպերատորը:

2023 թվականին Արցախի ժողովրդին Արցախից վտարելուց հետո ՀՀ-ն Աննա Հակոբյանի միջնորդությամբ 500 միլիոն դոլար փոխհատուցում է տալիս Եսայան եղբայրներին` որպես կորուստի փոխհատուցում: Պայմանն է լինում, որ ***-ը` Աննա Հակոբյանն ու Արայիկ Հարությունյանը պետք է դառնան բաժնետեր TeamTelecom-ում: Բնականաբար, Եսայան եղբայրները համաձայնում են, 500 միլիոն դոլարը ՀՀ-ի բյուջեից ստանում են: Բայց հիմա ո՞նց գրանցեն Աննային` որպես բաժնետեր: Օգնության է գալիս Արայիկ Հարությունյանը և ասում է` բաժնետեր ձեզ գրանցելու համար ինչ ենք անում` «Կապավոր» ՍՊԸ-ի տնօրեն Արման Հակոբջանյանի (նա ամիսը 10 հազար դոլար ՀՀ-ից ուղարկում է Բաքու` Արայիկ Հարությունյանի ադրբեջանցի փաստաբանին) ու «Քարավան» ՍՊԸ-ի տնօրեն Ասֆալտի Հակոբի անունով: Բայց իրականում սրանց հետևը կանգնած է Աննա Հակոբյանը: Այսինքն ՀՀ-ի բյուջեից մեկ միլիարդ դոլար պրոստը գնաց միայն «Ղ-Տելեկոմը» լվանալու, աղալու, հանձնելու համար: Բա սենց բաների համար են արտասահմաններից վարկ վերցնում, որովհետև բյուջեն գմփացրել են»,- ասել է Վարդան Ղուկասյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին