«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության մասին քննարկումները դեռ շարունակվում են:
Չնայած Անդրանիկ Քոչարյանի ջանքերին՝ թեման ամեն գնով փակելու, Փաշինյանի հետ լեզու գտնելու, այնուամենայնիվ ՔՊ-ականների մի մեծ խումբ լուրջ է տրամադրված նրա պաշտոնանկությունը գլուխ բերելու հարցում: Իշխանականները թեման դեռ փակ չեն համարում, մեծամասնությունը կողմ է Քոչարյանի պաշտոնանկությանը, սակայն սպասում են Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ով էլ իր հերթին շարունակում է այս թեմայով լռություն պահպանել ու դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնում:
Ահա սա է պատճառը, որ հարցը դեռ առկախված է մնում: Ինչու առկախված, քանի որ հայտնի «ինքնաքննադատության նիստի» օրը, երբ ՔՊ-ականները հերթով մոտեցել են ամբիոնին և վատաբանել Անդրանիկ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը չի ընդդիմացել, լսել է մոտ 40 ներկաների դժգոհությունները, բարկացել, ասել, որ հարցը պետք է լուծվի խմբակցության մակարդակով. սակայն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը դեռ դրա վերաբերյալ համապատասխան «ՍՄՍ հաղորդագրություն» չեն ստացել: Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը սպասում են, Անդրանիկ Քոչարյանից սարսափելով՝ չեն նախաձեռնում պաշտոնանկությունը առանց լրացուցիչ ճշտումների»:
Մանրամասները՝ թերթի համարում: