ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով. «Հրապարակ»
09:18, 12.11.2024 | mamul.am
1623 | 0

«Հրապարակ»-ը գրում է. ««Ինքնախարազանման» հայտնի նիստից հետո ՔՊ-ական որոշ շրջանակներ հույսները կտրել էին՝ կարծելով, թե Փաշինյանն ատամներով պահելու է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, չի պատժելու ԱԺ-ում անվայելուչ պահվածքի համար: Բանն այն է, որ նա թիմին հանդիմանել էր՝ բավական է իրար հետեւից խոսեք, հանգիստ թողեք Քյարամյանին` 24/7 ռեժիմով նրա դեմ հարցազրույցներ մի տվեք։ Այսօր մեկնարկող ԱԺ հերթական նիստի օրակարգում երկու նախագիծ է ընդգրկված` «Քյարամյանի դեմ»:
Մեկով քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների համար կսահմանվի կարգապահական պատասխանատվության հատուկ մեխանիզմ, քանի որ նշված մարմինների ղեկավարներին և տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հատուկ կարգավորումներ սահմանված չեն եղել մեր օրենսդրությամբ: Երկրորդով ԱԺ-ն ուզում է օրենքով իրեն հաշվետու դարձնել ՔԿ, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարներին, այնպես, ինչպես հաշվետու են գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, ՀՌՀ նախագահը և այլ պաշտոնյաներ։ Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և մի խումբ ՔՊ-ականներ։

Ի դեպ, հայտնի լսումներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում Քյարամյան-Աղազարյան միջադեպով նախաձեռնված վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաև բախման պատճառ դարձած ՔՊ-ական պատգամավորի որդին և նրա ընկերության հաշվապահը։ Բայց «ստոպ» է տրված ՔՊ-ականների դեմ սկսված գործընթացին․ մենք գրել էինք, որ լսումների օրը Քյարամյանի դեմ կոշտ ելույթներ ունեցած մի խումբ պատգամավորների հրավիրել են կուսակցության Վերահսկող հանձնաժողով: Խոսքը Հովիկ Աղազարյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի և Արփի Դավոյանի մասին է: Երեկվա դրությամբ հանձնաժողովը դեռ կարգապահական վարույթներ չէր հարուցել նրանցից որևէ մեկի նկատմամբ և վարչությանը չէր փոխանցել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին