«Հրապարակ»-ը գրում է. ««Ինքնախարազանման» հայտնի նիստից հետո ՔՊ-ական որոշ շրջանակներ հույսները կտրել էին՝ կարծելով, թե Փաշինյանն ատամներով պահելու է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, չի պատժելու ԱԺ-ում անվայելուչ պահվածքի համար: Բանն այն է, որ նա թիմին հանդիմանել էր՝ բավական է իրար հետեւից խոսեք, հանգիստ թողեք Քյարամյանին` 24/7 ռեժիմով նրա դեմ հարցազրույցներ մի տվեք։ Այսօր մեկնարկող ԱԺ հերթական նիստի օրակարգում երկու նախագիծ է ընդգրկված` «Քյարամյանի դեմ»: Ի դեպ, հայտնի լսումներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում Քյարամյան-Աղազարյան միջադեպով նախաձեռնված վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաև բախման պատճառ դարձած ՔՊ-ական պատգամավորի որդին և նրա ընկերության հաշվապահը։ Բայց «ստոպ» է տրված ՔՊ-ականների դեմ սկսված գործընթացին․ մենք գրել էինք, որ լսումների օրը Քյարամյանի դեմ կոշտ ելույթներ ունեցած մի խումբ պատգամավորների հրավիրել են կուսակցության Վերահսկող հանձնաժողով: Խոսքը Հովիկ Աղազարյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի և Արփի Դավոյանի մասին է: Երեկվա դրությամբ հանձնաժողովը դեռ կարգապահական վարույթներ չէր հարուցել նրանցից որևէ մեկի նկատմամբ և վարչությանը չէր փոխանցել»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Բաժանորդագրվել լրահոսին