«Հրապարակ»-ը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին անդամ, 2020-ին ՔՊ-ի ցուցակով մանդատ ստացած, ապա խմբակցությունից դուրս եկած և Քոչարյանի թիմին անդամագրված Աննա Գրիգորյանի եղբորը` Արթուր Գրիգորյանին, ազատել են աշխատանքից: Նա ԱԱԾ-ում էր աշխատում: Ակնհայտ է, որ այս անձանց ընդդիմադիր կեցվածքը մինչեւ իրենց ընտանիքի անդամների կամ նրանց խնդրանքների տիրույթն է ձգվում: Դրանից այն կողմ սկսում են աշխատել նեղ անձնական շահերը: Սյունիքից մեզ ասացին, որ այս «կոնսպիրացիան» Արթուր Գրիգորյանի խնդրանքով է իրականացվում: Թերևս, դեռ հույս ունի վերականգնվել աշխատանքում»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Բաժանորդագրվել լրահոսին