«Օրենքի ուժով, ԱԺ պատգամավորներ ¼-ի պահանջով այսօր լինելու է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում։ Նախատեսվում է նաև հայտարարության նախագծի քվեարկություն»,- ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Ելնելով հարցի հրատապությունից՝ կարծում եմ, որ քաղաքական մեծամասնությունը, ՀՀ կառավարությունը, որն այստեղ է, պետք է իր վերաբերմունքը հստակ արտահայտի Ադրբեջանի կողմից իրականացվող հակամարդկային արարքի նկատմամբ։ Սա լավ առիթ է, որ Ադրբեջանում կազմակերպված COP29-ի շրջանակներում ՀՀ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ և ուղերձ ուղղի միջազգային հանրությանը՝ հայ ռազմագերիների ազատ արձակելու ուղղությամբ»,- ասաց Մինասյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին