ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Պետք է իջեցնել իրենց շքեղ ավտոմեքենաներից և կանգնեցնել Երևանի լեփ-լեցուն ավտոբուսներից մեկում». Ոսկան Սարգսյան
11:00, 12.11.2024 | mamul.am
947 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նույնիսկ հնդիկներն են ծիծաղում Երևանի ավտոբուսներում տիրող վիճակի վրա
Հնդիկները սովոր են գերբեռնված ավտոբուսներով, ավտոբուսների տանիքներին երթևեկելու։ Սակայն տեսել եմ, որ Հայաստանում ապրող, աշխատող հնդիկները ինչպես են ծիծաղում, երբ տեսնում են Երևանի ավտոբուսներում մարդկանց գերխցկված վիճակը։ Երբ ուղևորը մի կերպ 100 դրամանոց է ճարում կամ QR կոդով թերթոն է ունենում, մոտ մեկ ժամից մոտենում է երկար սպասված ավոտոբուսը, սակայն այնքան գերբռնված է լինում, որ քչերին է հաջողվում խցկվել, մի ոտքի տեղ ճարել։ Ուշանալու համար վարորդն արդարանում է, որ իրենց ուղերթի ավտոբուսներից մեկը ճանապարհին խափանվել է։ Լեփլեցուն ավտոբուսում ուղևորները չեն կարողանում 100 դրամանոցները արկը գցել կամ կոդով թերթիկը սարքով անցկացնել, հանրակառքի տարբեր ծայրերից իրար են խնդրում դա անել։ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Տիգրան Ավինյանին, Վահագն Խաչատրյանին կամ՝ Խաչատուրյանին պետք է իջեցնել իրենց ծառայողական, շքեղ ավտոմեքենաներից և մի օր նստեցնել, ոչ՝ կանգնեցնել Երևանի լեփ-լեցուն ավտոբուսներից մեկում, որ ժողովրդի հալը հասկանան։ Այս վատ իրավիճակում մի լավ բան կա, որ ավտոբուսներով երթևեկող, նույնիսկ քաղաքականապես տհաս, ՔՊ-ին քվե տվածները հասկանում են, որ իրենք ինչ ղալաթ են արել»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին