ԱԺ-ում քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեն։ Ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամներ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ հետաքրքրվելով, թե տուգանքների նախատեսված ավելացումն ի՞նչ նպատակ է հետապնդում․ «Խնդիրը ո՞րն է, թիրախավորել և այնպես անել, որ տուգանքները շատանա՞ն, թե՞՝ նվազեն, ո՞րն է կառավարության դիրքորոշումը»,- հարցրեց Նազարյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին