ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Տուգանքը նրա համար չի, որ փող հավաքենք, այլ նրա համար է, որ մարդիկ խախտում չանեն»․ Վահե Հովհաննիսյան
11:12, 12.11.2024 | mamul.am
861 | 0

ԱԺ-ում քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեն։ Ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամներ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ հետաքրքրվելով, թե տուգանքների նախատեսված ավելացումն ի՞նչ նպատակ է հետապնդում․ «Խնդիրը ո՞րն է, թիրախավորել և այնպես անել, որ տուգանքները շատանա՞ն, թե՞՝ նվազեն, ո՞րն է կառավարության դիրքորոշումը»,- հարցրեց Նազարյանը։
«Նպատակ ունենք այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ խախտում չանեն։ Տուգանքը նրա համար չի, որ փող հավաքենք, այլ նրա համար է, որ մարդիկ խախտում չանեն։ Եթե տուգանքը ցածր է, մարդիկ խախտում են անում, վճարում, և մեր նպատակին չենք հասնում»,- պատասխանեց Վահե Հովհաննիսյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին