ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, խոսելով հարկ վճարողերի մասին, կոչ արեց վերագնահատել «հերոսի» մասին պատկերացումները։ Նրա հնչեցրած կարծիքին հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը․ «Հարկ վճարելը պարտականություն է, ի՞նչ անձնազոհության մասին է խոսքը, անձնազոհությունը կամավոր մարտի դաշտ գնալն է։ Հարկ վճարողը ոչ թե կենաց է ուզում ձեզնից, այլ ուզում է կանխատեսելի հարկային դաշտ, որ իր տված հարկը չմսխվի, քամուն չտրվի։ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն անգամ մեկ ժամվա կանխատեսելիություն չունեն, չգիտեն՝ մի ժամ հետո ինչ է տեղի ունենալու, հեծանվով ուր են գնալու։ Հարկ վճարողն էս պայմաններում ի՞նչ կանխատեսելիություն ու հաշվարկներ պետք է ունենա»,- ասաց Խամոյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին