ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է պետքարտուղարի պաշտոնում առաջադրել սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Եթե նշանակումը հաստատվի, Ռուբիոն Թրամփի նոր վարչակազմում կսկսի աշխատել հունվարից: Նշվում է, որ Ռուբիոն հայտնի է Չինաստանի, Իրանի և Կուբայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշումներով: 53-ամյա Մարկո Ռուբիոն Սենատում է 2011-ից: |
Բաժանորդագրվել լրահոսին