ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Երևի մյուս ընտրություններին մանդատ են խոստացել». Արթուր Խաչատրյան
13:12, 12.11.2024 | mamul.am
1757 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «2021 թվականին, փողոցի ճնշման տակ, Փաշինյանն արձակեց խորհրդարանն ու նշանակվեցին արտահերթ ընտրություններ: Սրա կարծիքը ոչ ոք չհարցրեց: Սա, որ հիմա սենց մեծ-մեծ խոսում է, 2021-ին, երբ Փաշինյանը «հրաժարական» տվեց, վախեցավ վարչապետի նոր թեկնածու առաջարկել: Խորհրդարանն արձակվեց, մանդատից մնաց քաղցր հուշ: Սա ճանկռտելով փորձեց 2021-ին անցնել խորհրդարան: Խայտառակ պարտություն կրեց, մանդատ ուզեց՝ չտվեցին: Բա, եթե էդ մանդատը, ըստ էս նախկին կլասիկի, հանցակցություն է նշանակում, ինչո՞ւ էր այդքան փափագում մանդատ ստանալ, (բայց xxx ստացավ): Երևի մյուս ընտրություններին մանդատ են խոստացել, դրա համար է փորձում վարկաբեկել ռեժիմի դեմ պայքարողներին…»

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին