Ձերբակալություններ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում
12:42, 12.11.2024 | mamul.am
1860 | 0
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառումը. «Հարգելի՛ գործընկերներ, իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Ըստ այդմ կան ձերբակալվածներ։ Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»:
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: