ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մեր հասարակության մի մասը սուպեր պոզիտիվիզմի մեջ է, իսկ մյուսը՝ սուպեր նեգատիվիզմի». Վահրամ Մարտիրոսյան
00:12, 13.11.2024 | mamul.am
779 | 0

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ներկայում մի գլոբալ տենդենց կա՝ արտահայտվել ցանկացած երևույթի և ամեն ինչի մասին միայն պոզիտիվի մեջ։
Վերջերս կարդում էի Քեմբրիջի համալսարանի մի դասախոսի հոդվածը կրթական համակարգում վերջին տարիներին տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ։ Հոդվածում մեծ տեղ է հատկացված այս հարցին, թե ինչպես է կեղծ պոզիտիվիզմն ազդում կրթական որակի անկման վրա և ուսանողներին տանում դեպի ինֆանտիլիզմ։ Հոդվածի ամբողջական հղումը կդնեմ մեկնաբանությունում։
Պոզիտիվիզմի կողմնակիցները պնդում են, թե թեկուզ ամենավատ բանի մասին դրական արտահայտվելը մարդուն մոտիվացնելու է դեպի դրական փոփոխությունը։ Բայց, ըստ էության, տեղի է ունենում խնդրի բարձրաձայնման և առողջ քննադատության փոխարինումը բութ գովաբանությամբ։
Մեր հասարակության մի մասը սուպեր պոզիտիվիզմի մեջ է, իսկ մյուսը՝ սուպեր նեգատիվիզմի։ Երկուսն էլ ոչ մի լավ տեղ չեն տանում։ Մենք պետք է սովորենք խնդիր բարձրաձայնել, այլ ոչ թե ծածկադմբոց անել, կամ լաց ու կոծ դնել։
Ցանկացած խնդրի լուծում սկսվում է դրա մասին բարձրաձայնելու համարձակությունից։
Սուպեր պոզիտիվիզմը հատկապես «ՏՏ-շնիկ»-ներն են սիրում: Էն օրը մի հատ սփյուռքահայ կարկառուն գեր պոզիտիվի մեջ պատմում է հայկական ՏՏ-ի մասին։ Լսում ու մտածում եմ, կարո՞ղ ա էս մարդը ոչ թե ՏՏ-ի, այլ երևանյան սրճարանների մասին է պատմում։ Հաղթում ենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին