Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնել են, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ պաշտոնատար: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը և նրա տեղակալները՝ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: