ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Քննարկում ԱԺ-ում՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
15:00, 12.11.2024 | mamul.am
915 | 0

Օրենքի ուժով, ԱԺ պատգամավորների ¼-ի պահանջով անցկացվում է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում։ Հիմնական զեկուցող «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ելույթում նշեց, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքի լեզվով խոսել Հայաստանի հետ և նրա իրական նպատակները ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ Հայաստանի կենսական շահերի հաշվին Թուրքիայի և Ադրբեջանի կայսերապաշտական նպատակների իրագործումը։ «Շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսելուց բացի Հայաստանի հանդեպ կիրառվում է նաև գերեվարված անձանց, ռազմագերիների շահարկման թեման: Սա այն դեպքում, երբ համաձայն մարդասիրական հանրածանոթ նորմերի, Ադրբեջանում պահվող ռազմագերիները, գերիները ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո ենթակա էին անհապաղ վերադարձի»,- ասաց Աբրահամյանը՝ նշելով, որ թեմային չի անդրադառնում իշխանություն-ընդդիմություն խոսույթի տիրույթում, քանի որ նախաձեռնությունն ուղղված է բացառապես դրսի լսարանին։
«Կարևոր է COP29-ի օրերին այս ֆորմատով անցկացվող քննարկումը մեր խորհրդարանում, որը պետք է ոչ միայն իր դիրքորոշումը հայտնի, այլ միջազգային դերակատարների, կառույցների ուշադրությունը կենտրոնացնի մեր գերիների, ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ»,- նշեց Աբրահամյանը՝ հավելելով, որ եթե հիմա պետությունը ակտիվ չգործի, հետո ավելի բարդ է լինելու։

Քննարկում ԱԺ-ում՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին