«Ադրբեջանը, դատելով Արցախի ղեկավարությանը, դատում է արցախցիներին». Արմեն Ռուստամյան
15:18, 12.11.2024 | mamul.am
631 | 0
ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ անցկացվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկում։ Նախաձեռնության նպատակն է, որպեսզի COP29-ի անցկացման օրերին ՀՀ խորհրդարանը հայտնի իր դիրքորոշումը՝ միջազգային դերակատարների ուշադրությունը կենտրոնացնելով հայ գերիների ազատ արձակման վրա։ «Մենք չենք կարող Ադրբեջանից արդարադատություն ակնկալել, պետք է պաշտպանենք մեր հայրենակիցներին այնտեղ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատելով՝ իրենք դատում են արցախահայությանը՝ հավաքական իմաստով։ Պետք է թույլ չտանք, որպեսզի Ադրբեջանն իր նպատակներն իրականացնի»,- իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Ադրբեջանը, դատելով Արցախի ղեկավարությանը, դատում է արցախցիներին». Արմեն Ռուստամյան
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: