«Տարբեր երկրներ բարձրագույն մակարդակով պահանջում են վերադարձնել մեր գերիներին, ՀՀ իշխանությունը լուռ է»,- ԱԺ-ում ընթացող քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ COP29-ն ամենապատեհ առիթն է՝ պահանջելու, որ բոլոր գերիները վերադառնան․ «Եթե այսօր չվերադարձվեն, ապա հավանականությունը, որ տեսանելի ապագայում կվերադարձվեն, ձգտում է զրոյի։ Միգուցե ընտրություններից առաջ ինչ-որ լավություն անեն, թե ում՝ պարզ է»,- ասաց Խաչատրյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին