ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա»․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
15:42, 12.11.2024 | mamul.am
1395 | 1

ԱԺ ընդդիմությունը պահանջում է, որպեսզի ՔՊ-ն միանա Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու պահանջին։ «ԱԺ-ն այսօր ասելիք ունի՞, թե՞ ոչ, պահանջ ունե՞նք, թե՞ ոչ, այսօր ձեր դիրքորոշմամբ է դա արտահատվելու»,- դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ չի կարող խաղաղության մասին խոսք լինել, քանի դեռ մեր գերիները Բաքվի բանտերում են։
ԱԺ փոխխոսնակ Ռուբե Ռուբինյանն արձագանքեց․ «Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրերի վրա։ Դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի։ Հենց հիմա դա եք անում»,- ասաց Ռուբինյանը՝ չհամաձայնելով այն մտքի հետ, թե Հայաստանի դիրքորոշումը հստակ չէ գերիների վերադարձի հարցում։ Նա իր խոսքում նշեց, որ գերիների վերադարձի համար ամենևին պարտադիր չէ որևէ հայտարարություն ընդունելը, քանի որ հարցը ոչ թե նման նախաձեռնություններով է լուծվում, այլ դիվանագիտական աշխատանքով։

«Դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա»․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին