Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի նախաձեռնությամբ բողոքի ակցիա է իրականացվում ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության շենքի և ԱՄՆ դեսպանատան մոտ՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների: «Քաղաքական բռնաճնշումները նոր երանգ են ստանում, որոնք ուղղված են խոսքի ազատության դեմ՝ լռեցնելու ակտիվ քաղաքացիներին, որոնք ընդդիմանում են այս իշխանությունների որդեգրած քաղաքականությանը: Քանի որ իշխանությունները մեծ աջակցություն ունեն Եվրոպական միության գրասենյակի և ԱՄՆ դեսպանատան կողմից, մենք որոշեցինք ԵՄ գրասենյակ և ԱՄՆ դեսպանատուն նամակներ հանձնել՝ տեղեկացնելու, թե ինչպիսի դրսևորումներ ունեն իշխանությունների քաղաքական բռնաճնշումները»,- ասել է Ավետիսյանը: |
Բաժանորդագրվել լրահոսին