ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կարելի՞ է այս աստիճան անամոթ հայտարարություն անել». Արմեն Ռուստամյան
16:30, 12.11.2024 | mamul.am
2609 | 1

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարանական քննարկում էին կազմակերպել՝ առաջարկելով ընդունել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով հայտարարություն, որի քվեարկությանը ՔՊ-ն հրաժարվեց մասնակցել։ Ավելին, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիրներին մեղադրեց՝ ասելով․ «Դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրերի վրա։ Ընդամենը ուզում եք գերիների առկայությունը վերածել քաղաքական կապիտալի»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը «շոկի» մեջ է, նման արձագանքի չէր սպասում․ «Ինչ որ առումով շոկի մեջ եմ։ Վատ երազում անգամ չէի պատկերացնի, որ այս հարցը կմերժվի։ Այս պատկերը կարող էր լինել Միլլի մեջլիսում։ Լեզուները պտտվում է ասել, որ ընդդիմադիրները թքած ունեն գերիների ճակատագրի վրա։ Գեղամ Մանուկյանը թքած ունի՞ իր եղբոր ճակատագրի վրա։ Կարելի՞ է այս աստիճան անամոթ հայտարարություն անել»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ հայտարարության մեջ ներքաղաքական որևէ խնդիր, իշխանությանն ուղղված մեղադրանք չկար, որը պատճառ կհանդիսանար նման դիրքորոշման համար․ «Խորանում է այն համոզմունքը, որ մեր իշխանությունները պատանդ են Ադրբեջանի իշխանությունների ձեռքին։ Այս ԱԺ-ն վախենում է Ադրբեջանին գրգռող որևէ բան ասել»,- նշեց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին