ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հայաստանում շահամոլ սուտը իշխում է բոլոր ոլորտներում». Ոսկան Սարգսյան
03:06, 13.11.2024 | mamul.am
1057 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում շահամոլ սուտը իշխում է բոլոր ոլորտներում։ 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ՔՊ կուսակցությունը խոստանում էր Արցախի հարցը լուծել «Փրկություն՝ անջատման միջոցով», Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայով, ընդդիմությունը խոստանում էր հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, երեքուկես տարի անց ՔՊ-ն հայտարարում է՝ Արցախը Ադրբեջան է, իսկ խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում անմեղ հարցեր է տալիս «մեծարգոներին»։ Հայաստանի փուչ, բովանդակությունից զուրկ հեռուստասերիալներում նկարահանված նորաթուխ դերասաններին աստղ են կոչում։ Երևանի խանութներում վաճառվող մանդարինի վրա գրված է՝ ակցիա, 550 դրամ։ Նույն այդ մանդարինը Նոյեմբերյանի, Իջևանի խանութներում վաճառվում է 200-250 դրամով։ Քանի դեռ շահամոլ սուտն է իշխում Հայաստանում, շարունակ հպարտանալու ենք մեր պարտություններով՝ հայկական ֆուտբոլից մինչև Ադրբեջանի դեմ համակարտություն»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին