ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ո´չ գործում են, ո´չ էլ խոսում են». Վահագն Սարոյան
16:42, 12.11.2024 | mamul.am
1029 | 0

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ ԱԺ հայտարարությունը իշխանությունը տապալեց, ինչը շատ սպասելի էր: Այլ բան ակնկալել պետք էլ չէր:
Ու պատահական չէր ԱԺ կոնկրետ այդ փոխնախագահի արձագանքը՝ լսումներն ու հայտարարության գաղափարը քաղաքական էժան շահարկման ենթարկելու համար:
Փաստորեն` պատկան գերատեսչությունների այս հարցով գործնականում չզբաղվելուց զատ, Խորհրդարանական իշխանությունը ցույց տվեց, որ չի էլ ուզում այդ խնդրի մասին խոսել, այսինքն` ո՛չ գործում են, ո՛չ էլ խոսում են` պատրանք ստեղծելով, թե իբր զբաղվում են, ուղղակի «շուխուր» չեն անում, որ ադրբեջանցիք չնեղանան»:

Աղբյուրը` Վահագն Սարոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին